Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բուենոս Այրեսում մեկնարկած G20-ի գագաթնաժողովին է մեկնել սովորական չվերթով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ տեխնիկական խնդիրների պատճառով կանցլերին տեղափոխող կառավարական ինքնաթիռը ստիպված էր եղել հարկադիր վայրէջք կատարել Բեռլինից մեկնելուց անմիջապես հետո: Ուրբաթ առավոտյան Գերմանիայի կանցլերն ու նրա պատվիրակությունը մեկնել են Մադրիդ, որտեղից էլ Բուենոս Այրես մեկնող սովորական ինքնաթիռ են նստել:
Չվերթի ուղևորները լուսանկարել են իրենց հարևանությամբ նստած Անգելա Մերկելին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը