Բելառուսում կսկսեն հեռախոսահամար պահանջել լրատվական կայքերում մեկնաբանություն թողնելու համար, գրում է lenta.ru-ն:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մեկնաբանություն թողնել, ապա ուղարկում է իր գրառումն այս կամ այն համացանցային ռեսուրսին՝ թողնելով իր հեռախոսահամարը, որից հետո նրան կուղարկվի հատուկ գաղտնաբառ»,- ասել է երկրի տեղեկատվության նախարար Ալեքսանդր Կարլյուկևիչը:
Ըստ նրա՝ ոչ մեկ չի խանգարում մարդուն արտահայտել իր կարծիքը, սակայն «կարևոր է, որ այն չհակասի երկրի օրենքներին», որի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից:
Օրենքն իրենից ենթադրում է, որ համացանցային ռեսուրսները կարող են հավաքել օգտատերերի անձնական տվյալները՝ անուն-ազգանունը, սեռը, ծննդավայրը, ծննդյան ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն: Ռեսուրսների սեփականատերերը պետք է պահեն այդ տվյալները և ներկայացնեն միայն դատախազության, դատարանների և այլ մարմինների պահանջով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը