22 11 2018

Երեկոյան մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

Երեկոյան մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը

Նոյեմբերի 22-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին՝  նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախորդ տարի ԱՀ ԱԺ կողմից հիմնադրամին է նվիրաբերվել 1 350 000 ՀՀ դրամ:

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ: Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին :Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ