Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում ԱՄՆ դեսպանատան և Career Lab-ի օժանդակությամբ տեղի ունեցավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը, որի շրջանակում աշխատանք փնտրողներն ու առաջարկողները հանդիպեցին: Տոնավաճառում կան ավելի քան 350 աշխատատեղ, որոնք ընկերությունները ցանկանում են համալրել Հայաստանի լավագույն կադրերով:
Նախորդ տարի տոնավաճառի արդյունքներով 88 թափուր աշխատատեղերի համար ներկայացվել էին 405 դիմում, որոնցից 41 տոկոսը տեղավորվեց աշխատանքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը