Լիբանանից և Հորդանանից անցյալ օրվա ընթացքում 1000-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է Փախստականների ընդունման, տեղավորման կենտրոնը, գրում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, վերադարձել է 1021 փախստական, 116 մարդ` Լիբանանից, 905 մարդ` Հորդանանից: Սիրիայի` համեմատաբար ապահով շրջաններ տեղափոխված 236 մարդ մշտական բնակության վայր է վերադարձել:
Հավելենք, որ վերջին շրջանում փախստականների վերադարձը հաճախակի է դարձել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը