Կանադական Մաքմասթերի համալսարանի մասնագետները հանգել են այն եզրակացությանը, որ սմարթֆոնների արտադրության վնասակար թափոնները նշանակալիորեն կշատանան մոտակա 20 տարում։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Cleaner Production պարբերականում, գրում է Life.ru-ն։
Փորձագետների խոսքով՝ այս պահին սմարթֆոնների արտադրությանն է պատկանում մթնոլորտ արտանետվող ածխածնի գազի արտանետումների ողջ ծավալի մեկ տոկոսը։ Ըստ հաշվարկների՝ արդեն 2040 թվականին այդ ցուցանիշը կհասնի 14 տոկոսի։ Դրա պատճառը սարքավորումների «կեղտոտ» արտադրությունն է և սմարֆոնների օգտագործման հարաբերական ոչ մեծ ժամկետը։
Գիտնականները նշում են, որ մեկ սմարթֆոնից մթնոլորտ վնասակար արտանետումների 85-95 տոկոսը տեղի է ունենում դրա արտադրության ժամանակ։ Այսպիսով մասնագետները խորհուրդ են տալիս ողջամտությամբ մոտենալ էկոլոգիային և որքան հնարավոր է հազվադեպ փոխել սմարթֆոնները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը