12 11 2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային և հարավային մասերում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը, որը վկայակոչում է տեղական իշխանություններին:

Բյութի օկրուգի շերիֆի ունեցած տեղեկություններով՝ նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրված Պարադայս քաղաքում հայտնաբերվել է վեց մարդու դի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ շրջանում հրդեհները 23 մարդու կյանք են խլել, իսկ Կալիֆոռնիայի հարավում՝ երկու: Նահանգի հյուսիսում անհայտ է մնում 228 մարդու ճակատագիր: Կալիֆոռնիայի այդ շրջանում անտառային հրդեհի հետևանքով զոհերի ամենամեծ թիվն է գրանցվել այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանություններն սկսել են գրանցել վիճակագրությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ