2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո սկսված ամերիկյան «ահաբեկչության դեմ պատերազմի» հետևանքով Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում մահացել է մոտ կես միլիոն մարդ: Այս մասին նշված է Բրաունի համալսարանին առնընթեր Ուոթսոնի միջազգային և հասարակական հարցերի ինստիտուտի հետազոտության մեջ, գրում է Topwar.ru-ն։
Ըստ Հետազոտողների՝ զոհերի թիվը 480 հազարից 507 հազար է, բայց փաստացի թիվը, հավանաբար, շատ ավելին է:
Զոհվածների թվում են ապստամբները, տեղական ոստիկանության և անվտանգության ուժերի աշխատակիցները, քաղաքացիական անձինք և ամերիկյան ու դաշնակից զորքերի զինվորականներ:
Զեկույցի հեղինակ Նեթ Քրոուֆորդը չի բացառում, որ զոհվածների թվում, որոնց ԱՄՆ-ն և տեղական ուժերը զինյալ են անվանում, կան քաղաքացիական անձինք:
Հետազոտության մեջ նշվում է՝ Իրաքում զոհված քաղաքացիական անձանց թիվը տատանվում է՝ 182 272 և 204 575, 38 480 մարդ զոհվել է Աֆղանստանում եւ 23 372՝ Պակիստանում: Իրաքում և Աֆղանստանում զոհվել է մոտ 7 հազար ամերիկացի զինծառայող:
Հաշվարկի մեջ չեն ներառվել նրանք, ովքեր զոհվել են պատերազմի հետևանքների պատճառով, օրինակ՝ հիվանդությունների տարածման և ենթակառուցվածքների կործանման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը