Խորհրդարանի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի կառավարությունը գումար է հատկացնում մի շարք կառույցների
Այսպես․
2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունների կազմակերպման համար։
10 միլիոն դրամ՝ արդարադատության նախարարությանը՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար։
234 միլիոն 224 հազար 800 դրամ՝ ոստիկանությանը։
Եվ սա դեռ ամբողջը չէ։
Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև տարբեր դոնոր պետություններից, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման համար։
«Այո, ընտրությունները թանկ հաճույք են, հատկապես՝ արտահերթ ընտրությունները»,- կառավարության նիստում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը