ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր զինվորների աջակիցների ցանկն ավելացավ ևս մեկ լավ Հայով:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնը տեսնելուց հուզվեց, զարմացավ: Ասաց, որ ինքն էլ է միանալու և կանգնելու է մեր կողքին՝ տղաների խնդիրների լուծման հարցում:
Օրեր առաջ կենտրոնին նվիրաբերվեց գումար՝ տղաների կարիքները հոգալու համար: Սկսել ենք «Տաք ձմեռ» ծրագրից:
Գարնանը տղաներին հրավիրեց Արցախ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը