05 11 2018

Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ջերմոցները ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով

Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ջերմոցները ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում:

Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ. ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: 

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ. ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։

Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ:

«Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ