04 11 2018

Ամենաբարձր վարձատրվող, սակայն արդեն մահացած արտիստները

Ամենաբարձր վարձատրվող, սակայն արդեն մահացած արտիստները

Հեղինակավոր Forbes ամսագիրն այս անգամ ներկայացրել է այն արտիստների ցանկը, որոնց աշխատանքները մեծ եկամուտ են բերում իրավասու անձանց անգամ արտիստի մահից հետո։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Մայքլ Ջեքսոնը՝ 400 միլիոն դոլար տարեկան «եկամտով»:

Երկրորդ հորիզոնականում Էլվիս Փրեսլին է: Երաժշտի ալբոմները շարունակում են մեծ պահանջարկ ունենալ, սակայն, չնայած դրան, եկամտի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Գրեյսլանդ առանձնատունը։ Այն հայտնի զբոսաշրջային վայր է դարձել: Մեկ տարվա ընթացքում Փրեսլին «վաստակել» է 40 միլիոն դոլար:

Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկացի գոլֆիստ Առնոլդ Փալմերը: Մարզիկի՝ բրենդի վերածված անունը տարեկան 35 միլիոն դոլար է բերում իրավասու անձնաց:

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են նկարիչ Չարլզ Շուլցն (34 միլիոն դոլար) ու երաժիշտ Բոբ Մառլին (23 միլիոն դոլար):

Շոուբիզնեսի «ամենբարձր վարձատրվող հանգուցյալների» տասնյակում են նաև դանիացի գրող Դոկտոր Սյուզը (Թեոդոր Սուս Գեյսել), Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, Մերիլին Մոնրոն, Փրինսը և Ջոն Լենոնը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ