Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի նախարարների հետ նիստի ժամանակ կառավարության անդամներին է ցուցադրել ծանրաձող բարձրացնելու իր հմտությունը։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Թուրքմենստանի նախագահը նիստի ժամանակ քննարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությանը պատրաստվելու հարցը, որը մեկնարկել է երկրում նոյեմբերի 1-ին և կտևի մինչև նոյեմբերի 10-ը:
Նիստի ժամանակ նախագահին հանձնվել է խորհրդանշական ծանրաձողի ոսկեզօծ ձող:
Բերդիմուհամեդովը ներկաներին ցուցադրել է իր սպորտային հմտությունները՝ բարձրացնելով ոսկեզօծ ձողը, իսկ հետո այն դնելով տեղը: Նրա գործողություններն ուղեկցվել են կառավարության անդամների ծափահարություններով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը