26 12 2019

2019 թ. թոփ-10 հայ մարզիկները

2019 թ. թոփ-10 հայ մարզիկները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: 25 հավակնորդներից լավագույն տասնյակում ընդգրկվել են՝

  • Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
  • Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)
  • Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն)
  • Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)
  • Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
  • Տիգրան Կիրակոսյան (սամբո)
  • Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)
  • Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)
  • Գոռ Մինասյան (ծանրամարտ)
  • Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ)

Հիշեցնենք, որ 1/3 ձևաչափով հաշվի են առնվել հավատարմագրված 16 լրագրողների, 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքները: Հունվարին տեղի կունենա մարզիկների մեծարման արարողությունը և պարգևատրումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ