03 11 2018

Երևանի կենտրոնում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մեքենաների ջարդով

Երևանի կենտրոնում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մեքենաների ջարդով

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Samara 14», «Mercedes Benz E», «Mercedes Benz C», «Mercedes Benz S63» և «Nissan Sunny» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ Գ. Ձ.-ն (ծնված 1949 թ.), Ե. Պ.-ն (ծնված 1990 թ.) և Յ. Դ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ձ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ե. Պ.-ինը և Յ. Դ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Benz E», «Mercedes Benz C» և «Nissan Sunny» մակնիշների ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Ականատեսները հաղորդել են, որ Mercedes-ը հետապնդվելիս է եղել, երբ վրաերթի է ենթարկել հետոտնին, և վարորդը փախուստի դիմելով դարձել խոշոր ավտովթարի պատճառ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ