03 11 2018

Գերմանիայում անհանգիստ են հայկական մաֆիայի ակտիվության պատճառով. Der Spiegel

Գերմանիայում անհանգիստ են հայկական մաֆիայի ակտիվության պատճառով. Der Spiegel

Կովկասյան տարածաշրջանից հանցագործները հզոր ցանց են հիմնել Գերմանիայում: Այս մասին ասվում է Der Spiegel-ի հոդվածում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն՝ ապարդյուն:

Fight against thieves in law՝ «Օրենքով գողերի» դեմ պայքար» ծածկանվամբ գաղտնի գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը (BKA)՝ 6 դաշնային հողի պրոֆլային գերատեսչությունների հետ համատեղ:

Թերթը նշում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը:

«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում բնութագրվում են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորության բարձրաստիճան հեղինակություններ:

Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND դաշնային հետախուզական ծառայության ու Եվրոպոլի աշխատակիցները:

Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում: Սակայն BKA-ն խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը՝ ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերի» կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ