29 10 2018

НТВ-ի լրագրողն ինքնասպան է եղել

НТВ-ի լրագրողն ինքնասպան է եղել

НТВ-ի լրագրող Նիկիտա Ռազվոզժաևն ինքնասպան է եղել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հեռուստաընկերության մամուլի ծառայությանը;

«Սարսափելի դեպք է տեղի ունեցել։ НТВ-ում ցնցված են տեղի ունեցածից։ Մենք ցավակցում ենք Նիկիտայի հարազատներին»,- գործակալությանն ասել է հեռուստաընկերության ներկայացուցիչը։

Вконтакте-ի իր էջում Ռազմոժաևը մահից առաջ գրառում է հրապարակել։ «Ես ձեր հույսերը չարդարացրի։ Իմ մտքերի հետ մենակ մնացի օտար քաղաքում։ Եթե ինձ մոտ լինեիք, ամեն ինչ այլ կերպ կլիներ»,- գրել է նա՝ դիմելով ծնողներին։

Լրագրողը դիմել է նաև սիրած աղջկան և ներողություն խնդրել ցավ պատճառելու համար։

«Ես երկար մտածեցի և հասկացա՝ առանց քեզ կյանք չկա։ Երբեք չեմ գտնի մեկ ուրիշին, որ քեզ նման լինի։ Ես երազում էի քեզ հետ լինել, հավատում էի, որ կներես ինձ։ Սրա համար դու մեղավոր չես»,- ընդգծել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ