Մոսկվայի 39-ամյա բնակիչ Իլյա Մատվեևը «Гослото. 5 из 36» վիճակախաղի խաղարկությանն ավելի քան 9 միլիոն ռուբլի է շահել: Շահող թվերը նա տեսել է երազում։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Իլյա Մատվեևը հաղորդել է, որ մի ամբողջ տարի իր երազում տեսած թվերն օգտագործել է տարբեր վիճակախաղերում և հաճախ ոչ մեծ գումարներ է շահել:
«Երբեմն ոչ մեծ գումարներ էի հաղթում, սակայն վերջերս բախտս չէր բերում, որոշեցի վերջին անգամ փորձել, անգամ չէի սպասում, որ մրցանակ կշահեմ», -նշել է նա:
Իլյան զբաղվում է ձեռնարկությունների համար սառեցնող սարքերի վաճառքով: Նա և կինն արդեն որոշել են՝ ինչպես են ծախսելու շահած գումարը. նախ նոր ավտոմեքենա կգնեն, ապա կվերանորոգեն բնակարանը, որից հետո 4-ամյա դստեր հետ կճամփորդեն Ռուսաստանով մեկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը