Լատինական Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների «քարավանում» մարդկանց թիվը 7.000-ից հասել է 14.000-ի։ Նրանք հիմնականում Հոնդուրասից են, գրում է Daily Mail-ը։
7.000-ն ներգաղթյալ ներկայումս Մեքսիկայի հարավում է, 3.000-ը՝ Մեքսիկա-Գվատեմալա սահմանին, 4.000 գաղթական էլ շարժվում է Գվատեմալայի ու Հոնդուրասի տարածքներից: Այսինքն՝ «քարավանը» մասնատված է, բայց չնայած տարբեր հատվածներում գտնվելուն՝ շարժվում է նույն ուղղությամբ՝ դեպի ԱՄՆ-ի սահման։
Գաղթականների թվում կան բազմաթիվ կանայք, երեխաներ։ «Քարավանն» օրական 30-80 կմ ճանապարհ է անցնում: ԱՄՆ-ի սահմանին ամենամոտ խումբը դեռևս 1.600 կմ պետք է հաղթահարի, որպեսզի հասնի Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զորք կուղարկի ԱՄՆ-Մեքսիկա սահման, որպեսզի կասեցնի Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանի» մուտքը երկիր: Թրամփի պնդմամբ՝ «քարավանը» քաղաքական դրդապատճառներ ունի, մինչդեռ հոնդուրասցիները հաղորդել են, որ փախչում են իրենց երկրում տիրող աղքատությունից և հանցավորությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը