25 10 2018

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ քրոջ դին. Shamshyan.com

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ քրոջ դին. Shamshyan.com

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նա Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն է, որը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է։ Ըստ կայքի` նա մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

Հհոկտեմբերի 25-ին, ժամը 09։40-ի սահմանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ