Հոկտեմբերի 16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թիվ 1 հանրակացարանից տարհանվել է 60 բնակիչ, որոնցից 3-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 21:00-ին: Ամբողջությամբ այրվել է 62 բնակարանը և նույն հարկում գտնվող 7 բնակարանների դռներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը