17 10 2018

Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում․ «Հրապարակ»

Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում: Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավի­ճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառա­յություն իրականացնելու նորույթին:

Հիշեց­նենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկ­նում են սահման՝ այնտեղ ծառայելու:

Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահ­մանի բավականին վտանգավոր կետերում ծա­ռայության: Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից: Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավե­լավճարից, որը ստանում են այդ հերթապահու­թյան համար: Չնայած համակարգից զանգվա­ծային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ