15 10 2018

Ճապոնիայում սովորեցնում են արտասվել դպրոցում և աշխատավայրում

Ճապոնիայում սովորեցնում են արտասվել դպրոցում և աշխատավայրում

Ճապոնիայում մեծ տարածում են գտնում «լացի դասերը», որոնք անցկացնում են դպրոցներում և ընկերություններում սթրեսը հանելու և մարդկանց հոգեկան առողջությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Փորձագետների հաղորդմամբ` արցունքները կուտակված լարվածությունից դուրս գալու ինքնապաշտպանության միջոց են:

Ինչպես հաղորդվում է, որ արցունքներ առաջացնելու համար մարդիկ դիտում են հուզիչ ֆիլմեր, լսում տխուր երաժշտոթյուն և կարդում ոգեշնչող գրքեր:

Ճապոնացի նախկին ուսուցիչներից մեկը, ով իրեն «արտասվելու ուսուցիչ» է անվանում, հատուկ պարապմունքներ է անում, որոնց ընթացքում պատմում է այդ գործընթացի օգտակարության մասին և սովորեցնում դրա օգնությամբ վերացնել լարվածությունը։ Նրա կարծիքով՝ արտասվելն ավելի արդյունավետորեն է թույլ տալիս հանգստանալ, քան քունը և ծիծաղը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ