15 10 2018

Արտակարգ դեպք՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում

Արտակարգ դեպք՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում

Գերմանիայի Քյոլն քաղաքի Բրեսլաուերպլաց հրապարակի մոտակայքում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց: Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:

Նշվում է, որ հրապարակը գտնվում է Քյոլնի գլխավոր կայարանի շենքից ոչ հեռու: Պատանդների թիվը հստակ չէ:

Ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ մարդկանց պատանդ են պահում դեղատանը, տարածքում կան ծխի տարածման նախանշաններ:

Focus-ն ավելի վաղ հայտնել էր կրակոցի մասին, որի հետևանքով հավանաբար մարդ է տուժել: Լրատվամիջոցները պարզել են, որ միջադեպը սկիզբ է առել կնոջ և տղամարդու միջև վեճից, որոնք այնուհետ մտել են դեղատուն: Արդյոք նրանք մինչ այս պահը դեղատանն են, թե խոսքն այլ անձանց մասին է՝ հայտնի չէ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը կրակոցի մասին տեղեկությունը չի հաստատել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ