13 10 2018

Նախագահական ինքնաթիռները՝ «Զվարթնոց»-ում

Նախագահական ինքնաթիռները՝ «Զվարթնոց»-ում

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները:  «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»,-  գրել է նա:

Երևանում  կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 84  երկրների պատվիրակություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ