12 10 2018

Հայ-ռուսական համատեղ զորավարժություններն ավարտվեցին

Հայ-ռուսական համատեղ զորավարժություններն ավարտվեցին

Մարշալ Բաղրամյանի անվան փորձադաշտում ավարտվեցին հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորումների զորավարժությունները: Զորավարժությունների վերջնական, ակտիվ փուլում ներկայացված էին տանկեր, հրետանի, ավիացիա։

Զորավարժություններին ներգրավվել է անձնակազմից մի քանի հազար մարդ, կողմերը նախընտրում են չնշել տեխնիկայի քանակը: Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ստորաբաժանումների  համակարգումը բավարար գնահատեց: 

Զորավարժություններին ներագրավված էին ուղղաթիռներ և ինքնաթիռներ՝ գրոհիչ ինքնաթիռներ և կործանիչներ, ինքնագնաց կառույցներ, հրետանի, մեծ  քանակությամբ տանկեր և ԲՄՊ: 

«Ներկայիս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ նախապես կազմված սցենար չի եղել: Ստորաբաժանումները ընդհանուր թեման և առաջադրանքները ստացել են ըստ իրավիճակի զարգացման», - լրագրողների հետ զրույցում հայտնեց հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար  Տիգրան Փարվանյանը:

«Դասընթացի ընթացքում ցույց տվեցինք այն հնարավոր զարգացումները, որոնք կարող էին լինել ցանկացած մարտական գործողության ժամանակ՝ սկսած սահմանապահ զորքերից, հակառակորդի առաջխաղացման հակազդեցություններ, նրան նախնական դիրքերի վերադարձնելը»,-նշեց մարտական պատրաստության վարչության ղեկավար, ԳՇ ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մարգարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ