10 10 2018

Դպրոցներում աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը․ ԿԳՆ

Դպրոցներում աշխատանքային կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը․ ԿԳՆ

Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նա, մասնավորապես, գրել է.«Հարգելի´ ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 10-ի կառավարության հերթական նիստին  ներկայացրեց  աշխատանքային օրերի տեղափոխման մասին որոշման նախագիծ,  ըստ որի՝ նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 27-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ