04 10 2018

Հայաստանի բանկերի միությունը նոր նախագահ ունի

Հայաստանի բանկերի միությունը նոր նախագահ ունի

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել  «Ամերիաբանկ» ՓԲԸ  Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունից:

Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝  կանոնադրության համաձայն:

Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ