Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի հայտարարության մեջ:
«Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարարելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմեքենան․․․ Պաշտոնապես հայտարարում ենք, որ ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն։
Ստեղծված իրավիճակում ատելություն սերմանելու հասարակության մեջ սեպ խրելու, «սևերի ու սպիտակների» բաժանելու ցանկացած փորձ ոչ թե դատապարտելի է, այլ խստագույնս պետք է բացառվի»,-ասված է պատգամավորների հայտարարության մեջ։
Նշենք, որ դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև: Ըստ նրա՝ պատգամավորները հայհոյել են ցուցարարներին, իրեն ևս քաշքշել են, վնասել մեքենան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը