01 10 2018

Արցախում հերթական զորավարժությունն է անցկացվել

Արցախում հերթական զորավարժությունն է անցկացվել

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում հոկտեմբերի 1-ին բանակի «Մեխակավան» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղակացնում է, որ զորավարժության ընթացքին հետևում էին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է հստակ կառավարում, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարամասնագիտական պատրաստականություն, բարոյակամային կայուն որակներ ու կրակային խոցման գերազանց արդյունքներ: Մարտավարական զարախաղերի արդյունքում ևս մեկ անգամ փաստվել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պատվով կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ