28 09 2018

Ուրցաձորցիները փակել էին ՀՀ-Իրան միջպետական մայրուղին

Ուրցաձորցիները փակել էին ՀՀ-Իրան միջպետական մայրուղին

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը: Նրանք առանձին գյուղապետ են պահանջում։ Այդ պահանջով նրանք փակել էին Իրան-Հայաստան միջպետական մայրուղին։

Բնակիչները հայտարարում են, որ իրենք չենք ուզում` իրենց երեխաները գնան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։ Նրանք հորդորում են համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին հանգիստ թողնել իրենց գյուղը։ Բնակիչները հայտարարեցին, որ ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման ջուր չունեն և տարրական պայմաններից զուրկ են։ Շաղատցիները պնդում են, որ խոշորացումից հետո Ուրցաձոր համայնքի ղեկավարն իրենց գոնե մեկ անգամ չի այցելել։ Բնակիչների խոսքով՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է «անձնական օգտագործման» տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։

Ցուցարարներին մոտեցավ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ կոչ անելով գոնե մեկ ժամով ճանապարհը բացել, որպեսզի կուտակումը բեռնաթափվի, այդ ընթացքում կբանակցեն գյուղապետի հետ՝ հասկանալու նրա մոտեցումները:  Արդյունքում, նրանք եկան այն եզրահանգման, որ այս պահին բացում են ճանապարհը, ապա, եթե համայնքապետը համաձայնության չգա, կփակեն ճանապարհը մինչև լույս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ