Մեկնարկել են ԱՊՀ յոթ երկրների հակաօդային պաշտպանության մարզումները, որոնց մասնակցող ինքնաթիռների թիվը հասնում է 100 ինքնաթիռ։ Այս մասին գրում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը: Զորավարժությունները վարում են ռուսական Օդատիեզերական ուժերը:
Զորավարժություններին մասնակցում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Զինված ուժերի ավիացիան, ներգրավված են հակաօդային պաշտպանության համակարգի ռադիոտեխնիկական և զենիթահրթիռային ուժերի ստորաբաժանումները:
«Զորավարժություններին ներգրավված են 100 ինքնաթիռներ կործանիչ ավիացիայից՝ Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Յակ-130, ռմբակոծիչ ավիացիայից՝ Սու-24, Սու-34, գրոհիչ ավիացիայից՝ Սու-25, հեռահար ավիացիայից՝ Տու-22, Տու-160, Տու-95, ուղղաթիռներ՝ Կա-27, Մի-8»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը