Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա հրապարակել է ցուցակ, որտեղ 500 էլեկտրոնային հասցե կա: «Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք են ադրբեջանցիների ձեռքում։ Բայց քանի որ է.մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն մտել, վնաս չեն տվել»,-գրել է նա՝ հորդորելով, որպեսզի օգտատերերն ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը