20 09 2018

Daily Mail-ը ՀՀ իշխանություններին հորդորել է վերականգնել «Զվարթնոց»-ի պատմական տեսքը

Daily Mail-ը ՀՀ իշխանություններին հորդորել է վերականգնել «Զվարթնոց»-ի պատմական տեսքը

Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը Daily Mail-ում հոդված է հրապարակել «Զվարթնոց» օդակայանի համար մեկ տերմինալի մասին և անդրադարձել հայկական օդանավակայանի անցյալին ու ներկային:

«Օդանավակայանի շենքը կարծես մոնոլիթ տիեզերական քաղաք լինի՝ գիտաֆանտաստիկ գրականությունից եկած: Իրականում այն Խորհրդային թագի թանկարժեք քարերից մեկն է եղել: Օդանավակայանի թիվ մեկ տերմինալը ժամանակին հյուրընկալել է Կրեմլի VIP ներկայացուցիչներին: Այժմ այն լքված է, փակված և սպասում է ապամոնտաժման»,- նշվում է պարբերականի հոդվածում։

Բրիտանական պարբերականը նշում է՝ 1970-ականներին, երբ օդակայանը կառուցվեց, մեկ ժամում ավելի քան 2500 ուղևորի սպասարկեց «երկրի ամենաժամանակակից օդանավակայանի տերմինալով»: «Կենտրոնական աշտարակում եղած ռեստորանով և դեպի մայրաքաղաք բացվող տեսարանով այն շքեղության գագաթնակետն էր ուղևորների համար», - նշում է Daily Mail-ը՝ հավելելով, որ ներկայում Զվարթնոց մտնելով, որը խաչմերուկ է եղել Ասիայի և Եվրոպայի միջև, թվում է, թե 40 տարի հետ ես գնում:

Նշվում է, որ օդանավակայանի տերմինալը վատ վիճակում է. մարմարե և բետոնե պատերն ավերվել են, առաստաղից կաթում է, պատուհաններն էլ վնասված են կամ ընդհանրապես չկան։ Շինության ճարտարապետությանը ծանոթ բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը հոդվածում Հայաստանի իշխանություններին հորդորում է ամեն հնարավորն անել օդանավակայանի առաջին տերմինալի պատմական տեսքը պահպանմանելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ