18 09 2018

«Հայկական գնդակից» ադրբեջանցի զինծառայող է մահացել․ Ռազմինֆո

«Հայկական գնդակից» ադրբեջանցի զինծառայող է մահացել․ Ռազմինֆո

Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev), գրում է Ռազմինֆո-ն:

Ադրբեջանական աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը՝ նշելով, որ թաղման արարողությունը արդեն եղել է։ Լրատվակայքը դիմել է Քապազի շրջանի ՏԻՄ, որտեղից հայտնել են, որ զինծառայողի մահվան մասին տվյալներ չունեն։ Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։  

Նյութն ամբողջությամբ կարդացեք Ռազմինֆո-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ