17 09 2018

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Արենի գյուղի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան:

«Արենի ՎայնԱրտ» հյուրանոցի սեփականատեր Դավիթ Սիմոնյանն էլ հայտնեց, որ կրակոցները շատ հաճախ են լինում, գրեթե ամեն օր կրակում են: «Բավական հաճախ են կրակում, տուրիստներն այդ ձայների տակ են քնում ու արթնանում»,- ասաց Սիմոնյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ