15 09 2018

Հայ բռնցքամարտիկը՝ ոսկե մեդալակիր

Հայ բռնցքամարտիկը՝ ոսկե մեդալակիր

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Անգլիայի ներկայացուցչին ու նվաճել ոսկե մեդալ:

Այսօր նման հաջողության էր հասել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:

Այսպիսով՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երեք մեդալով՝ երկու ոսկե և մեկ բրոնզե: Նախօրեին պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել Հովհաննես Բաչկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ