10 09 2018

Ընտրացուցակների անճշտություններն ուղղելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է

Ընտրացուցակների անճշտություններն ուղղելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև դիմողի անձին չվերաբերող) քաղաքացին կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել «Թեժ գիծ»՝ 011-37-02-36 հեռախոսահամարով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ