05 09 2018

ՌԴ-ում կրակել են հայ գործարարների մեքենայի վրա

ՌԴ-ում կրակել են հայ գործարարների մեքենայի վրա

Ուրալի կենտրոն Եկատերինբուրգում երեք դիմակավորված անձինք սեպտեմբերի 5-ի երեկոյան անցորդների աչքի առաջ կրակ են բացել Audi ավտոմեքենայի վրա, հաղորդում է Московский Комсомолец-ը։

«Վեչերնիե վեդոմոստին», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, hաղորդում է, որ ավտոմեքենայում հայ գործարարներ են եղել։ Դրամական միջոցների կանխիկացմամբ զբաղվող հայ գործարարները մեքենայով խոշոր գումար տեղափոխելիս են եղել։

Հրաձգության հետևանքով տուժածներ չկան։ Նախնախան տվյալներով՝ փամփուշտները վնասել են ավտոմեքենայի անիվները և դռները։ Անհայտ անձինք կրակել են Կալաշնիկովի ավտոմատից, որից հետո փախել են դեպքի վայրից սև ВАЗ-2112-ով։ Վարկածներից մեկով՝ հարձակման պատճառ կարող էր լինել գողությունը։ Անհայտ պատճառներով կրակողները չեն կարողացել գործն ավարտել և չեն գողացել մեքենայում եղած գումարը։

Դեպքի վայրում այս պահին աշխատում են հատուկ ծառայությունները և զրահահագուստով ուժայինները։ Պարզվում են դեպքի հանգամանքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ