05 09 2018

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը:

Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հարևան երկրում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:

Բաքվում կայացած դեռևս միակ մարզական իրադարձությունը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, եղել են 2016 թվականի Եվրոպական խաղերը: Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ