01 09 2018

Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են հատել Արցախի սահմանը. ՊԲ

Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են հատել Արցախի սահմանը. ՊԲ

«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու նախաձեռնությունը, ինչպես և սպասվում էր, տապալվեց: 

Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: 

Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,- գրում է Արցախի ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ