Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը, ՀՀ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը: Հայաստանի հանրակրթական դպրոցներն այս տարի կդիմավորեն շուրջ 39 հազար առաջին դասարանցիների։
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Նոր ուսումնական տարվա առաջին օրը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երևանի հանրակրթական դպրոցներից մեկում: Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից կայցելեն դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը