29 08 2018

Ինչպե՞ս է իր «Կորտեժ»-ն ընտրել ՌԴ նախագահը

Ինչպե՞ս է իր «Կորտեժ»-ն ընտրել ՌԴ նախագահը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար Aurus լիմուզինն ընտրելիս լրացուցիչ դետալներ չի խնդրել։ Այս մասին РИА Новости լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

«Եթե խոսենք նախագահի մասին, ապա նա ընդհանրապես շատ դեմոկրատական է, և կներեք, բայց թիթիզությունների վրա ամենաքիչն է ուշադրություն դարձնում»,- հայտնել է Մանտուրովը։

Նրա խոսքով՝ Պուտինն ուշադրություն է դարձնում կարևոր դետալներին։ «Որպեսզի մեքենան որակյալ լինի, և այն իր գործընկերներին առաջարկելն ամոթ չլինի»,- հավելել է նախարարը։

Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին իր երդմնակալության արարողությանը ժամանել էր հենց «Կորտեժ» շարքի լիմուզինով։ ՌԴ նախագահն այն օգտագործել էր Մոսկվայով երթևեկելու համար։

«Կորտեժ» նախագիծը պետության ղեկավարների համար նախատեսված լյուքս դասի մեքենաների ընտանիք է։ Ազատ վաճառքում «Կորտեժ» շարքի ավտոմեքենաները կհայտնվեն Aurus բրենդի ներքո՝ հաջորդ տարեսկզբին։ Դրանց նախնական արժեքը կլինի մոտ 10 միլիոն ռուբլի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ