Հայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,-գրված է նախարարության էջում:
Նշենք, որ մասնավորապես, շտապօգնության մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիներինը՝ 55-ով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը