28 08 2018

Հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Մոսկվայում

Հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Մոսկվայում

Մոսկվայում հայեր են ձերբակալվել՝ Բիրյուլյովո շրջանում օգոստոսի 27-ին զանգվածային ծեծկռտուքի մասնակցելու պատճառով։ Ռուսական ԶԼՄ-ները, ՆԳՆ մամուլի ծառայությանը վկայակոչելով, հաղորդում են, որ ձերբակալվել է 7 հայ, 8 ադրբեջանցի, 2 չեչեն և մեկ վրացի, գրում է Rusarminfo-ն։

Ինչպես հաղորդվում է, նրանք վիճել են «ВАЗ» և Mercedes մակնիշի մեքենաների վթարի պատճառով։ Տղամարդկանցից մեկն իր ձեռքն է վերցրել տրավմատիկ ատրճանակ, իսկ մյուսը՝ մուրճ։ Ծեծկռտուքին միացել են նաև մեքենայում նստածները ու վարորդներից մեկի ընկերները, ովքեր աշխատում են դեպքի վայրից ոչ հեռու։

Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 3 մարդ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ընդհանուր հաշվով ձերբակալվել է 18 մարդ, դեպքի հանգամանքները պարզվում են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ