Հայաստան ժամանած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Արցախ է մեկնել Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ուղղաթիռով: Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ուղղաթիռը կառավարական չէ: «ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել»,- նշել է նա։
Արցախում Բիլզերյանը եղել է զինվորական հրաձգարանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը՝ կից նաև կադրեր հրապարակելով։
«Այսօր ԱՀ ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»,-գրել է Արշավիր Ղարամյանը։
Նշենք, որ այցի ժամանակ նրան ընկերակցել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը