2014-2017 թթ. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղերի պահաբաժիններում ապօրինի հատվել է 9517 ծառ,որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 1.597.602.520 դրամի վնաս: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Մեղադրանք է առաջադրվել 17 անձի, նրանց թվում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկա ղեկավարներին, նույն մասնաճյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ պահաբաժինների անտառապահներին։
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը