Իրանի կառավարությունը մտադիր է չեղարկել արտասահմանցի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մտնելու կամ երկիրը լքելու կնիքներ դնելու կարգը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Mehr-ին։
Գործակալության տվյալներով՝ այդ քայլը կապված է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետ։
Ինչպես հաղորդվում է, իրանական իշխանություններն ակնկալում են այդ քայլով արտասահմանցի զբոսաշրջիկներին ձերբազատել «ցանկացած մտավախությունից»։
Այս նախաձեռնությունն արդեն ողջունել են Իրանի ԱԳՆ-ն, ինչպես նաև արդյունաբերության և առևտրի նախարարությունները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք շարունակում են առևտրային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը