16 08 2018

Հանրահավաքին անօդաչու սարքերով տեսանկարահանումն արգելվելու է

Հանրահավաքին անօդաչու սարքերով տեսանկարահանումն արգելվելու է

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում անօդաչու սարքերի միջոցով տեսանկարահանումն արգելելու մասին՝ շեշտելով, որ նման փորձերը կասեցվելու են:

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է անօդաչու սարքերի միջոցով տեսանկարահանումն օդից, և նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և փոխըմբռնման համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ