13 08 2018

Բողոքի ակցիա Արտաշատում. Առևտրականները պահանջում են դադարեցնել «հարկային տեռորը»

Բողոքի ակցիա Արտաշատում. Առևտրականները պահանջում են դադարեցնել «հարկային տեռորը»

Օգոստոսի 13-ին Արտաշատում վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել հարկային տեռորը:  

«Բողոքի ցույցի պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում են և չտվողներին պատժում : Երկար տարիներ է այս իրավիճակը՝ այս հարկային մարմնի հետ կապված: Եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում»,-հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը:

Առևտրականներից մեկն էլ նշեց, որ առանց հաշվի առնելու խանութի չափն ու շրջանառությունը գումարներ են գանձվում: Մարդիկ ուզում են իրենց «զրոյից կայացած բիզնեսները» փակել ու գնալ: 

Քիչ առաջ առևտրականների հետ հանդիպման եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ